«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հայաստանը խտրականության մեջ թաթախված պետություն է

Հայաստանը խտրականության մեջ թաթախված պետություն է
04.07.2026 | 16:55

Ի՞նչ տարբերություն Wizz Air և Qatar Airways կամ Аэрофлот ավիաընկերությունների միջև:

Ի՞նչ տարբերություն Աթենք մսամթերք արտադրող ընկերության և ծիրան կամ ելակ արտահանող անհատների միջև:

Ի՞նչ տարբերություն Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի մերձակա շրջապատի անձանց զավակների և բազմաթիվ այլ նորավարտ բժիշկների միջև:

Տրամաբանորեն` տարբերություն չպետք է լինի, հակառակ դեպքում` Հայաստանի Հանրապետությանը պետք է մեղադրել խտրականության մեջ:

Սակայն, այնուամենայնիվ, տարբերություն կա, հետևաբար` ՀՀ-ն խտրականության մեջ թաթախված պետություն է:

Ի տարբերություն մնացած բոլոր ավիաընկերությունների, Հայաստանի հարկատուները Wizzair-ին յուրաքանչյուր ուղևորի համար 20 000 ՀՀ դրամ (55 ԱՄՆ դոլար) են վճարում: Ինչու՞: Ասում են, որ Wizzair-ն «էկոնոմ» ավիաընկերություն է: Այդ ու՞մ այդքան գումար վճարես, որ «էկոնոմ» չլինի: Նույն Wizzair-ը ողջ Եվրոպայում ավիաչվերթներ է իրականացնում 8-20 եվրոյով: Եվ որևէ պետության հարկատուները Wizzair-ին դրա դիմաց չեն վճարում: Մենք վճարում ենք: Վճարում ենք, որ ոտքով հասնենք ինքնաթիռ, որ չվերթներն ուշանան կամ չեղարկվեն, որ ուղեբեռի յուրաքանչյուր գրամի համար «կռիվ տանք»: Կառավարության մտքով ընդհանրապես չի անցնում, Wizzair-ին օրինական «կաշառք» տալու փոխարեն, «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների աստղաբաշխական գները կարգավորել: Ձեռնտու չէ: Ավելի լավ չէ՞ հարկատուների գրպանից Wizzair-ին «կաշառել»: Ի դեպ, նույնկերպ Կառավարությունը կարող է տաքսու վարորդներին յուրաքանչյուր կիլոմետրի դիմաց, ենթադրենք` 50 ՀՀ դրամ փոխհատուցել: Բացի դրանից` կարող, չէ՞, քաղաքային ուղևորավարձը փոխհատուցել: Չէ, կարևորը Wizzair-ն է:

Կամ` ինչու՞ ես, որպես հարկատու, պետք է ինչ-որ անհայտ ծիրան արտահանողին ծիրանի յուրաքանչյուր կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ վճարեմ: Ուրեմն, Կառավարությունն ապաշնորհ արտաքին քաղաքականություն վարի, իսկ ես վճարե՞մ: Մյուս կողմից` եթե արտահանվող ծիրանի յուրաքանչյուր մեկ կիլոգրամի համար մենք պետք է 200 ՀՀ դրամ վճարենք, ապա ինչու՞ այդ նույն 200 ՀՀ դրամը մենք չենք վճարում, օրինակ` «Աթենք» ընկերությանը, յուրաքանչյուր մեկ կիլոգրամ նրբերշիկ կամ պելմենի արտադրելու համար: Ծիրանի և այն արտահանողի «երեսն» անգամ չենք տեսնում, իսկ «Աթենք»- ի երշիկները գոնե մենք ենք ուտում:

Եվ, ի վերջո, ինչու՞ ՀՀ հարկատուները պետք է վճարեն Բժշկականի ռեկտորի մերձակա շրջապատի անձանց զավակների «հարմարավետության» համար: Արդյո՞ք մեր երկրում միայն վերջիններս պետք է «հարմարավետ» ապրեն:

Նիկոլ Փաշինյանը մեզ` հարկատուներիս, «հերոս» է անվանում: Իսկ կլինի՞, որ գոնե երբեմն Wizzair-ը, ծիրան արտահանողներն ու Բժշկականի ռեկտորի շրջապատը

«հերոս» կոչվեն: Մենք էլ նայենք և նրանցից օրինակ վերցնենք: Թե չէ արդեն զզվելի է:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 103

Մեկնաբանություններ